NBA-ի կանոնավոր առաջնությունում Լոս Անջելես Լեյքերսը 121:118 հաշվով հաղթել է Մեմֆիս Գրիզլիսին: Հաղթողների կազմում Կարմելո Էնթոնին վաստակել է 28 միավոր, Լեբրոն Ջեյմսը` 22, իսկ Ռասել Ուեսթբրուկը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 13 միավոր և 13 փոխանցում։ Պարտվողների կազմում Ջա Մորանտի ակտիվում 40 միավոր է։ Նշենք, որ սա «Լեյքերսի» առաջին հաղթանակն է նոր մրցաշրջանում
Մեկ այլ խաղում Գոլդեն Սթեյթ Ուորիորսը հաղթեց Սակրամենտո Քինգսին՝ 119:107։ Հաղթողների կազմում դաբլ-դաբլի հեղինակ դարձավ Սթիվեն Քարին՝ 27 միավոր և 10 փոխանցում։
Այլ արդյունքներ․
Օկլահոմա — Ֆիլադելֆիա — 103:115
Հյուսթոն — Բոստոն — 97: 107
Նյու Յորք — Օրլանդո — 104:110
Բրուքլին — Շարլոտ — 95:111