Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» արտագնա խաղում 0-2 հաշվով զիջեց «Վելես Սարսֆիլդին»։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Մանկուելոն և Տարագոնան։ Հյուրերի կազմում Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 58-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Բոկան» 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։