«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ 9-րդ տուրում ՄՅՈՒ-ի դեմ տարած 5-0 հաշվով հաղթանակի մասին։
«Ի՞նչ կարող եմ ասել։ Սպասո՞ւմ էի նման բան։ Իհարկե, ոչ։ Այն, ինչ ֆուտբոլիստներն արեցին հարձակման գծում, ուղղակի անհավանական էր։ Ընդմիջմանը նրանց ասացի, որ ավելի լավ խաղան։
Արդյունքը խելացնոր էր։ Յուրահատուկ էմոցիաներ են, բայց չենք կարող խելագարների պես նշել։ Հարգում ենք մրցակցին։ Մեր բախտը բերեց որոշ դրվագներում։
Բացառիկ արդյունք էր։ Տան ճանապարհին գարեջուր կխմենք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։