Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրն ընթացքի մեջ է։ Այսօր կայացավ մի քանի հանդիպում։ Լոնդոնյան դերբիում «Տոտենհեմը» նվազագույն հաշվով արտագնա պարտություն կրեց «Վեսթ Հեմից»։ Խաղի միակ ու հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց Մայքլ Անտոնիոն։
Այս հաղթանակից հետո «Վեսթ Հեմը» 17 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 15 միավորով 9-րդն է։
«Լեսթերն» արտագնա խաղում 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց «Բրենթֆորդի» նկատմամբ։ «Աղվեսներից» աչքի ընկան Տիլեմանսն ու Մեդիսոնը, իսկ տանտերերից աչքի ընկավ Յորգենսենը։
«Լեսթերը» 14 միավորով 9-րդն է, իսկ «Բրենֆորդը» 12 միավորով 12-րդ տեղում է։