«Վոլֆսբուրգի» մամուլի ծառայությունը հայտարարել է Մարկ վան Բոմելին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
«Վոլֆսբուրգը» բոլոր մրցաշարերում 8-րդ խաղն անընդմեջ չի հաղթում (չհաշված ընկերական խաղերը)։
«Գայլերը» վերջին անգամ հաղթել են սեպտեմբերի 11-ին Բունդեսլիգայի՝ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղում (2-0): Ներկայումս «Վոլֆսբուրգը» Գերմանիայի առաջնության 9-րդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 13 միավոր։