Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Հոֆենհայմին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ աչքի ընկավ Սերժ Գնաբրին։ 30-րդ րոպեին Մյուլերի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին։
Երկրորդ կեսի 82-րդ րոպեին Չուպո-Մոտինգը հաշիվը դարձրեց 3-0, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կոմանը վերջակետ դրեց խաղին։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս եկավ 82-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բավարիան» 21 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Հոֆենհայմը» 11 միավորով 10-րդ տեղում է։
























































