Եվրոպա Լիգայի խաղարկության երրորդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց ՊՍՎ-ին։
Այս հանդիպումը մոնեգասկների պատմության մեջ եվրագավաթային 200-րդ խաղն էր։
Անցկացրած 200 խաղում ֆրանսիական ակումը տարել է 83 հաղթանակ, գրանցել 49 չ-ոքի և կրել 68 պարտություն։
Գոլերի հարաբերակցությունն ունի հետևյալ տեսքը՝ 304-248։