Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Գիլերմո Բարոս Սկելոտոյին` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Արգենտինացի մասնագետը փոխարինել է Էդուարդո Բերիցոյին, ով հեռացվել էր Բոլիվիայի հավաքականին պարտվելուց հետո։
Գուստավո Բարրոս Սկելոտտոյի օգնականը կլինի նրա երկվորյակ եղբայր Գուստավո Բարրոսը։ Նախկինում եղբայրները միասին աշխատել են «Բոկա Խունիորսում» և «Լանուսում»:
Արգենտինացի մասնագետների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։