Հեղինակավոր Bild պարբերականն անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսին։
«Հրանտը վերջին շրջանում ներգրավվում է մյունխենյան ակումբի հիմնական թիմի մարզումներին։ 18-ամյա վինգերը բավականին լավ տպավորություն է թողնում։
Նրան ուշադրությամբ հետևում են գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը և իր օգնականները։ Անցած շաբաթ՝ մարզումների ընթացքւմ, Հրանտը դարպասին կատարած հարվածների ցուցանիշով թիմում լավագույնն է եղել»,- նշել է Bild-ը։