«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է «Նյուքասլը» գլխավորելու ցանկության մասին հարցին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացու ծառայությամբ հետաքրքրված են «Նյուքասլի» նոր սեփականատերերը։
«Նյուքա՞սլ»։ Որոշել եմ մնալ, չեմ հեռանա: Ես երեք տարվա պայմանագիր եմ ստորագրել «Ռոմայի» հետ և չեմ պատրաստվում լքել իմ ֆուտբոլիստներին»,- մեջբերում է Մոուրինյուին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ երեկ անգլիական ակումբը հեռացրեց Սթիվ Բրյուսին գլխավոր մարզչի պաշտոնից։