Արգենտինայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Գոդոյ Կրուզ»։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ֆաբրան և Վասկեսը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին։ Երրոդ անընդմեջ հաղթանակից հետո «Բոկան» 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։