«Լոս Անջելես Լեյքերսը» NBA-ի նոր կանոնավոր առաջնության առաջին խաղում պարտվել է «Գոլդեն Սթեյթին»: Հանդիպումը կայացավ Լոս Անջելեսում և ավարտվեց 121:114 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հաղթողների կազմում թրիփլ-դաբլ ձևակերպեց Սթիվեն Քարին վաստակեց 21 միավոր, 10 անդրադարձ, 10 փոխանցում: Եվս 20 միավոր վաստակեց Ջորդան Պուլը: Պարտվողների կազմում դաբլ-դաբլ գրանցեցին Լեբրոն Ջեյմսը (34 միավոր, 11 անդրադարձ) և Էնթոնի Դևիսը (33 միավոր, 11 անդրադարձ):