ՉԼ խմբային փուլի F խմբի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Ատալանտային» ու կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Պասալիչը, իսկ 29-ին Դեմիրալը կրկնապատկեց այն։ ՄՅՈՒ-ն ընդմիջման գնաց պարտվող կարգավիճակով։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 53-րդ րոպեին, Ֆերնանդեշի փոխանցումից հետո Ռեշֆորդը խփեց իր թիմի առաջին գնդակը։ 75-րդ րոպեին Ֆերնանդեշի փոխանցումից հետո այս անգամ աչքի ընկավ Մագուայերը՝ կրկնապատկելով հաշիվը։ Հանդիպման վերջակետը դրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ 81-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավելով Շոուի փոխանցումից հետո։
Խմբի մյուս խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվել էր «Յանգ Բոյզին» և 4-1 հաշվով հաղթանակ տարավ։
Դուբլի հեղինակ դարձավ Մորենոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Պինոն և Չուկվուեզեն։
Այս խաղերից հետո ՄՅՈՒ-ն 6 միավորով գլխավորում է F խմբի աղյուսակը, «Ատալանտան» 4 միավորով երկրորդն է, «Վիլյառեալը» 4 միավորով՝ երրորդը, իսկ «Յանգ Բոյզը» 3 միավորով վերջին տեղում է։