ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի E խմբում «Բարսելոնան» ընդունել էր Կիևի «Դինամոյին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Ժերար Պիկեն Ժորդի Ալբայի փոխանցումից հետո։ Թեև ամբողջ խաղի ընթացքում կատալոնացիները ակտիվ էին գործում, բայց բավարարվեցին մեկ գոլով։ Հատկապես խաղավարտին Կումանի սաները համառորեն մրցակցի դարպասը տանող ճանապարհներ էին փնտրում, բայց գոլեր այլևս չարձանագրվեցին։
«Բարսելոնան» 3 միավորով E խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է, իսկ «Դինամոն» 1 միավորով՝ վերջին։
Խմբի մյուս խաղում առաջատար «Բավարիան» ընդունում է «Բենֆիկային»։ Խաղը Երևանի ժամանակով 23:00-ին է։
























































