Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրի շրջանակում «Միլանը» մրցակցի հարկի տակ 0-1 հաշվով զիջեց «Պորտուին»։ Հանդիպմանը մասնակցեց իտալական ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
Այսպիսով, Իբրահիմովիչը դարձավ ֆուտբոլի պատմության երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը, որը մասնակցել է ՉԼ հանդիպման։ «Պորտուի» դեմ խաղում Զլատանը եղել է 40 տարեկան 16 օրական։
Հարկ է նշել, որ շվեդ հարձակվողը Չեմպիոնների Լիգայում իր նորամուտը նշել է 2017 թվականի նոյեմբերին 36 տարեկան հասակում։
Առաջատարն այս ցուցանիշով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին Կիսապաշտպան Ռայան Գիգզն է, որն իր վերջին հանդիպումը ՉԼ-ում անցկացրել է 40 տարեկան 123 օրական հասակում։