«Նյուքասլի» նոր ղեկավարությունը 11 մլն դոլար կվճարի նախկին գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսին, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի, դա ակումբի կողմից պայմանագրի վաղաժամկետ խզման փոխհատուցման գումարն է:
Մի շարք անբավարար արդյունքներից հետո մարզիչն այսօր ազատվեց աշխատանքից: Ութ տուրից հետո «Նյուքասլն» ունի ընդամենը երեք միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ տեղում է:
60-ամյա Բրյուսը մարզում էր «Նյուքասլը» 2019 թվականից: