Մայամիի «Ինտերի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հնարավոր է ավարտի ֆուտբոլիստի կարիերան:
Արգենտինացին արդեն որոշ ժամանակ մտածում է կարիերայի ավարտի մասին, հայտնում է Tuttojuve-ն:
Իգուաինի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը, սակայն հարձակվողը մտադիր է կարիերան ավարտել այս նոյեմբերին:
MLS-ի այս մրցաշրջանում Իգուաինը անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: