«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է լոնդոնյան ակումբի հետաքրքրությունը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ:
«Մենք մի քանի անգամ խոսել ենք Էրլինգ Հոլանդի մասին, այդ թվում՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն նրա տրանսֆերy ձեռք բերելը բացարձակ անիրատեսական և անիրագործելի էր թվում:
Իհարկե, մենք հաճախ խոսում ենք նրա մասին, քանի որ նա զարմանալի ֆուտբոլիստ է և ակնհայտորեն որոշիչ կերպար Դորտմունդում, որը Չեմպիոնների լիգայում լուրջ մրցակից է:
Հնարավո՞ր է Լուկակուի առկայության դեպքում պայմանագիր կնքել Հոլանդիի հետ: Ուզում եք ասել, որ երկուսն էլ կարո՞ղ են խաղալ առջևի գծում միաժամանակ: Մենք կարող ենք քննարկել այդ տարբերակը: Կարծում եմ, որ մենք դեռ լուրջ չենք վերաբերվել այդ տարբերակին, բայց տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում», — Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը: