«Նյուքասլի» մամուլի քարտուղարությունը հայտարարեց գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի հրաժարականի մասին:
60-ամյա մասնագետը մեկնաբանել է իր հեռացումը.
«Շնորհակալ եմ բոլորին այս բացառիկ ֆուտբոլային ակումբը գլխավորելու հնարավորության համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին, խաղացողներին և, մասնավորապես, անձնակազմին` քրտնաջան աշխատանքի համար: Եղան վերելքներ և վայրէջքներ, բայց նրանք ամեն ինչ արեցին, նույնիսկ դժվար պահերին, և պետք է հպարտանան իրենց աշխատանքով:
Սա անհավանական աջակցություն ունեցող ակումբ է, և ես հույս ունեմ, որ նոր սեփականատերերը կկարողանան առաջ տանել ակումբն այնտեղ, որտեղ մենք բոլորս ցանկանում ենք տեսնել «Նյուքասլին»: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք այս մրցաշրջանի մնացած հատվածում և դրանից հետո»,-ասել է Բրյուսը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում Գրեմ Ջոնսը կկատարի «Նյուքասլի» գլխավոր մարզչի պարտականությունները: