Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Լիվերպուլին»: Այս հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով` հօգուտ հյուրերի:
Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Մոհամեդ Սալահը: Այսպիսով, հարձակվողը դարձավ «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուն Չեմպիոնների լիգայում՝ 48 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ:
Նա գերազանցեց Սթիվեն Ջերարդի ցուցանիշը, ով Չեմպիոնների լիգայում 30 գոլ է խփել անգլիական ակումբի մարզաշապիկով:
29-ամյա Սալահը դարձավ նաև «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին խաղացողը, ով 9 անընդմեջ խաղում գոլի հեղինակ է դարձել: