ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ տարած 3-2 հաշվով հաղթանակից հետո բացատրել է՝ ինչու նա տուգանային հարված կատարելու իրավունքը զիջեց Լիոնել Մեսսիին:
Արգենտինացին 11 մետրանոց հարվածից հաղթական գոլը խփեց 74-րդ րոպեին: Լրացուցիչ ժամանակում գերմանական ակումբի դարպասներին նշանակվեց ևս մեկ 11մ հարված, որի կատարումն իր վրա վերցրեց Մբապեն, սակայն բարձր հարվածեց:
«Դա նորմալ երևույթ է: Նա աշխարհի լավագույն խաղացողն է, և ես միշտ ասել եմ, որ ինձ համար մեծ պատիվ է տեսնել, թե ինչպես է նա խաղում իմ կողքին:
Չեմպիոնների լիգայում դժվար է, այստեղ ամեն հանդիպում դժվար է: Տանը, երկրպագուների աջակցությամբ, կարողացանք խմբում զբաղեցնել 1-ին հորիզոնականը: Այժմ մենք կենտրոնանալու ենք մեր դիրքերը չկորցնելու վրա», — ասել է Մբապեն Canal + — ին տված հարցազրույցում: