ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի C խմբում «Այաքսը» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային» ու 4-0 հաշվով հաղթանակ տարավ։
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը ինքնագոլով բացեց դորտմունդցիների ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը։ 25-րդ րոպեին Բլինդը կրկնապատկեց այն։
Երկրորդ կեսի միջնամասում՝ 57-րդ րոպեին, Անտոնին հաշիվը դարձրեց խոշոր։ Հանդիպման վերջակետը դրեց Սեբաստիան Ալեն՝ մրցակցի դարպասը գրավելով 72-րդ րոպեին։
Այս խմբի մյուս խաղում ավելի վաղ «Սպորտինգը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր «Բեշիքթաշին»։
Այսպիսով, «Այաքսը» 9 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» 6 միավորով երկրորդն է, «Սպորտինգը» 3 միավորով՝ երրորդը, իսկ «Բեշիքթաշը» միավոր չի վաստակել։