Ըստ ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժնից ստացած հաղորդագրության, փոփոխություն է տեղի ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղացանկում։ Հոկտեմբերի 26-ին կայանալիք «Սևան» — «Ուրարտու» հանդիպումը նախապես նշանակված 15:45-ի փոխարեն կմեկնարկի 15:00-ին։ Այս մասին հաղորդում է «Ուրարտուի» կայքը։
Հավելենք, որ հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում։