««Փյունիկում» հատուկ հյուրեր ունեինք»,- գրում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ ակումբ են այցելել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարտը (Լևոն Հակոբյան) և կորդինացիայի գծով նրա անձնական մարզիչ Էֆթիմիոս Կոմբոդիետասը, ով աշխատել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, իտալական «Ուդինեզեում» և մի շարք հայտնի ակումներում։