Հարձակվող Մաուրո Իկարդին չի խաղա ՉԼ խմբային փուլի «Լայպցիգի» դեմ խաղում։ Այս մասին գրում է L’Equipe-ը։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պլանավորել էր, որ Իկարդին կմասնակցի այսօրվա խաղին, բայց Մաուրոն այն բաց կթողնի ընտանեկան խնդիրների պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին բաժանվել է Վանդա Նարայից։
Նշվում է, որ Իկարդին հիմա Փարիզում է՝ չնայած մի քանի օր առաջ մեկնել էր Միլան։ Մաուրոն պատրաստ չէ խաղալ, քանի որ իրեն վատ է զգում Վանդայից բաժանվելուց հետո։