«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Կիևի «Դինամոյի» հետ խաղից առաջ խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի շանսերի մասին:
«Նորմալ չէ պահանջելը, որ Բարսելոնան ՉԼ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ հասնի: Մենք պետք է հաղթենք բոլոր հանդիպումներում: Ինձ հետաքրքրում է միայն վաղվա խաղը:
Այժմ կան ավելի հավասարակշռված կազմով թիմեր, որտեղ 23 ֆուտբոլիստներ իրենց երկրների ազգային հավաքականների խաղացողներ են, որոնց տնտեսական վիճակը շատ ավելի լավ է… Ամեն ինչն էլ ազդում է թիմի խաղի վրա: Մենք կարող ենք մրցակցել, այո: Բայց չես կարող պահանջել, որ «Բարսան» հաղթի Չեմպիոնների լիգան՝ տեսնելով այլ թիմերի խաղամակրդակը:
«Դինամոն» այժմ ավելի լավն է, քան նախորդ տարի: Մենք հստակ գիտենք, թե ինչ է պետք սպասել խաղում», — մեջբերում է Կումանին Marca-ն:
«Բարսելոնա»-«Դինամո» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին, խաղի մեկնարկը՝ 20։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ ոքին՝ 6,50 իսկ «Դինամոյի» հաղթանակը՝ 12,00
























































