Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է «Օսասունայի» առաջատարներից մեկի՝ Չիմի Ավիլայի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, հարձակվողին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան գրանդն Ավիլային դիտարկում է որպես Լուիս Սուարեսին հնարավոր փոխարինողի։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ 27-ամյա հարձակվողով հետաքրքրված է նաև «Սելտան», սակայն վերջինս իր ներկայիս ակումբից կհեռանա միայն այն դեպքում, եթե տեղափոխվի որևէ թոփ-ակումբ։
























































