Իսպանիայի կառավարությունը դեմ է հանդես եկել Եվրոպական Սուպերլիգայի նախագծին:
Թագավորության փաստաբանները նամակ են ուղարկել Եվրոմիության դատարան՝ աջակցելով ՈՒԵՖԱ-ին, Լա Լիգային և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային նախագծի դեմ պայքարում և դատական գործընթացներում:
Ավելի վաղ ՈւԵՖԱ -ն կարճել էր Սուպերլիգայի հիմնադիրների՝ «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» դեմ գործը, ինչպես նաև չեղարկել էր տուգանքները Սուպերլիգան լքած թիմերի նկատմամբ:
Միաժամանակ, միությունը բողոքարկելու է Մադրիդի դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ որոշումը:
























































