«Շախտյորի» մարզական տնօրեն Դարիխո Սռնան մեկնաբանել է Ռոբերտո Դե Ձերբիի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը, և կիսվել Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքներով:
«Ես հանդիպեցի Դե Ձերբիի հետ Իտալիայում, բայց նրան հրավիրելը համատեղ որոշում էր: Նա այդ պաշտոնում առաջին, երկրորդ և երրորդ թեկնածուն էր:
Նա ցանկանում է գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, տիկի-տակա, դրա համար նա բրազիլացիներ ունի կազմում:
Գվարդիոլան մարզիչ է այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են «Սիթին», «Բավարիան» կամ «Բարսան», Դե Ձերբին հարմար է մեր տրամաչափի ակումբին, բայց նրանց հայացքները նույնն են: Նա երիտասարդ է, քաղցած և շատ հավակնոտ: Դե Ձերբին Գվարդիոլայի հետ նույն մակարդակի վրա է՝ խաղաոճով և թիմային խաղի մասին պատկերացումների առումով»,- մեջբերում է Սռնային AS-ը:
























































