ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն բացատրել է, թե ինչու է աջակցում Աշխարհի առաջնության՝ երկու տարին մեկ անցկացնելու տարբերակը:
«Մենք մտածում ենք դրա մասին, գնահատում դրա ազդեցությունը ֆուտբոլի վրա: Մենք քննարկում ենք ունեցել․ ոմանք կողմ են, ոմանք՝ դեմ: Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու առավելություններն ինձ ակնհայտ են թվում:
Երբ որոշվեց Աշխարհի առաջնությունը անցկացնել 4 տարին մեկ, ադ ժամանակ կար ընդամենը 40 հավաքական աշխարհում: Այժմ դրանք 211-ն են», — մեջբերում է Ինֆանտինոյին ESPN-ը:
Նշենք, որ 1930 թվականից ԱԱ-ն անցկացվում է չորս տարին մեկ անգամ (չհաշված Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված ընդմիջումը): Վերջին մրցաշարը անցկացվել է Ռուսաստանում 2018 թվականին, չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականը: