VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»- «Սևան» հանդիպումից հետո ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:
Այս առիթով «Սևան» ՖԱ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Ինչպես տեղյակ եք, հոկտեմբերի 15-ին, VBET Հայաստանի Պրեմիերա լիգայի 9-րդ տուրի Նոա-Սեվան հանդիպման ավարտից հետո, հանդերձարան տանող ճանապարհին տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Սեվան ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ նման անախորժ միջադեպ իրոք տեղի է ունեցել։
Անկախ նրանից, հանդիպման մրցավարը ճիշտ էր իր որոշումներում, թե ոչ, նման միջադեպերը ցանկալի երևույթ չեն մեր ֆուտբոլում:
Այսուհետ մեր ակումբը կանի հնարավոր ամեն բան նմանատիպ դեպքերը բացառելու համար»։