Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Նուրի Շաահինը պաշտոնապես ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը թուրքական «Անթալյասփորն» էր։ Օրեր առաջ Շահինը նշանակվել էր այդ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
33-ամյա նախկին ֆուտբոլիստի գլխավորած ակումբը Թուրքիայի առաջնությունում ինը տուրից հետո վաստակել է նույնքան միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։