Vesti.kz կայքը կազմել է Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև «Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։
«Աստանայի» ձախ կիսապաշտպանը հանդիպման հաշիվը բացեց «Կայսարի» հետ խաղում: Բարսեղյանը 75-րդ րոպեին տխրեցրեց իր նախկին ակումբին: Այս գնդակի կարևորությունը դժվար է գերագնահատել»,- գրում է Vesti.kz-ն: