«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ իր կարծիքով:
«Վերջին տարիներին «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» ապացուցել են, որ որակի և կայունության էտալոն են:
Տարիների ընթացքում ակումբները ցույց են տվել, թե ինչ է անհրաժեշտ չեմպիոն դառնալու համար:
Դա մրցավազք է երկու էտալոն համարվող թիմերի հետ, և մենք պետք է բարելավենք մեր խաղը բոլոր ասպեկտներում՝ և՛ հարձակման գծում, և՛ պաշտպանությունում», — մեջբերում է Տուխելին Liverpool Echo-ն: