Մադրիդի «Ռեալը» հիասթափված է Էդեն Ազարի մրազավիճակից: Բելգիացին կրկին վնասվածք է ստացել և մոտ ապագայում չի օգնի իր թիմին:
«Սերուցքայինները» ցանկանում են Ազարի ծառայություններն առաջարկել «Լիվերպուլին», հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի, Ազարի դիմաց նրանք բրիտանացիներից կխնդրեն Մոհամեդ Սալահին կամ Սադիո Մանեին, ովքեր դեռ չեն երկարաձգել պայմանագիրը «կարմիրների» հետ:
«Լիվերպուլի» արձագանքը նման փոխանակմանը դեռ անհայտ է։