Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խոսուա Կիմիխը խոստովանել է, որ իրեն չի անհանգստացնում «Ոսկե գնդակի» թեկնածուների ցուցակում չհայտնվելը:
«Ես չեմ տեսել ցուցակը, բայց չեմ զարմանում, որ այնտեղ չեմ: Ես այդքան անհատական խաղ ցուցադրող մեծագույն ֆուտբոլիստներից չեմ:
Ինձ համար կարևոր է, որ թիմը հաղթի: Ես իսկապես բացահայտվում եմ միայն այն ժամանակ, երբ հաղթում է «Բավարիան»: Ես գոհ եմ դրանից և չեմ մտածում ցուցակում հայտնվելու մասին», — մեջբերում է Կիմիխին Sport1.de-ը:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29 -ին, Փարիզի Շատլե թատրոնում: