«Դալասի» հարձակվող Ռիկարդո Պեպին կարող է կարիերան շարունակել Նիդեռլանդներում, գրում է CBSSports-ը:
18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել «Այաքսը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտավորապես 2,5 միլիոն եվրո: Հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս ամառ «Ֆիորենտինան» և «Բոլոնիան» արդեն փորձել էին ձեռք բերել 18-ամյա հարձակվողին, սակայն գործարքը ձախողվել էր:
Այժմ երիտասարդ ամերիկացու հաջողություններին հետևում են «Յուվենտուսի» եւ «Միլանի» սկաուտները, իսկ թուրինյան ակումբի գործակալներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:























































