ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերն առաջարկել է հանդիպումներից հետո մրցավարների համար մամուլի ասուլիսներ կազմակերպել:
«Օգտակար կլինի խուսափել վեճերից և լուծել դրանք, նախքան մարդիկ կսկսեն քննարկել դա:
Դա անելու համար հարկավոր է ստանալ մրցավարների հավանությունը, և ես չգիտեմ, թե ինչ վիճակում են նրանք հանդիպումներից հետո և պատրա՞ստ են արդյոք ինչ-որ բան մեկնաբանել », — մեջբերում է ֆրանսիացուն L’Equipe-ն: