Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Այս մասին հայտնում է Defensa Central-ը:
Աղբյուրի համաձայն, 32-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Անգլիական ակումբը պայմանագրի առաջարկ է պատրաստում խաղացողի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այս մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է երեք խաղ, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013 թվականին՝ 101 միլիոն եվրոյի դիմաց: