Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում 5-1 հաշվով հաղթեց Լեվերկուզենի «Բայերին»:
Մյունխենյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Լեվանդովսկին ու Գնաբրին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մյուլերը։ Տանտերերի միակ գոլը խփեց Պատրիկ Շիկը:
Այս խաղից հետո «Բավարիան» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: