VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» և 3-0 հաշվով հաղթանակ է տարել:
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 25 միավոր է վաստակել ու առաջնության միանձնյա առաջատարն է։ «Արարատը» շարունակում է հետապնդել «Արարատ-Արմենիային» և 18 միավորով երկրորդն է։
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպմանն ու ֆոտոշարք պատրաստել: Լուսանկարները՝ ստորև.