ՖԱԼ-ի 18-րդ տուրի շրջանակում «Վելեսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում պարտվեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ Մոսկվայի «Տորպեդոյին»։
Հանդիպումն ավարտվեց 3-5 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանը։
Նշենք, որ սա Գալոյանի 15-րդ հանդիպումն էր ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, որոնցում նա դարձել է 5 գոլի հեղինակ (ներառյալ այօրվա գոլերը)։
«Վելեսը» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։