Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է փոխարինող փնտրել հարձակվող Էրլինգ Հոլանդին, ով կարող է հեռանալ թիմից:
Թեկնածուներից մեկը «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերն է, հայտնում է Calciomercato-ն։
Կոտ դ’Իվուարի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր ունի նիդեռլանդական ակումբի հետ մինչև 2025 թվականի ամառ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Ալերն «Այաքսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում ՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































