Ա Սերիայի 8-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Վերոնային» ու կամային հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 3-2 հաշվով:
Առաջին կեսից հետո հյուրերը հաղթում էին 2-0 հաշվով, բայց միլանցիները երկրորդ կեսում հետ բերին կոցրածն ու նույնիսկ կարողացան հաղթել:
59-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Օլիվյե Ժիրուն, իսկ 76-ին Կեսյեն հավասարեցրեց այն: Միլանցիներին հաղթանակ պարգևեց մրցակցի ֆուտբոլիստի ինքնագոլը 78-րդ րոպեին:
Այսպիսով, «Միլանը» գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:























































