Բունդեսլիգայի 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Մայնցին» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Մարկո Ռոյսը։ Երկրորդ կեսի սկզբնամասում մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Մայնցի» դարպասին, գնդակին մոտեցավ Էրլինգ Հոլանդն ու այն ուղարկեց ուղիղ դարպասը։
Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ մրցակիցը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Հոլանդը երկրորդ գոլն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-1։