VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»- «Սևան» հանդիպումից հետո (2-1) տանտերերի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մեր թիմը խաղը շատ լավ սկսեց։ Ամբողջովին տիրում էինք նախաձեռնությանը և բավականին գոլային պահեր ստեղծեցինք։ Մրցակիցը երկրորդ կեսում ավելացրեց ճնշումը, բայց մենք փորձեցինք այլ ելք գտնել՝ արագ խաղացողի դաշտ դուրս բերելով։
Մոնրո Արարատի վնասվածքն ասացին, կարծես թե այնքան էլ լուրջ չէ, որքանով գիտեմ ծնկի հետ է կապված։
Ցանկացած հաղթանակ վստահություն է տալիս ու մեծացնում թիմի շանսերը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի տղաներին այսօր կատարած աշխատանքի համար»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։