Լեհաստանի հավաքականի մամուլի ծառայության ղեկավար Յակուբ Կվյատկովսկին նշել է, թե երբ է կայանալու աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ եվրոպական գոտու անցումային խաղերի վիճակահանությունը։
Ինչպես հայտնել է Կվյատկովսկին, վիճակահանությունը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին Ցյուրիխում։ Հիշեցնենք, որ եվրոպական գոտում ընտրական փուլի ավարտին մնացել է երկու տուր։