Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է բարեգործական հանդիպման։
Հանդիպման արդյունքում առաջացած հասույթը տրամադրվելու է Փարիզի հիվանդանոցների համար նախատեսված ֆոնդին։ Մակրոնից բացի, հանդիպմանը մասնակցել են ֆուտբոլային այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Արսեն Վենգերը, Ռոբեր Պիրեսը Քրիստիան Կարամբյոն և Ալեն Ժիրեսը։
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահը կարողացել է դառնալ գոլի հեղինակ՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։