«Լանուսի» արգենտինացի հարձակվող Պեդրո Դե լա Վեգան կարող է կարիերա շարունակել Անգլիայում: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ 20-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը»: Տրանսֆերի գումարը կարող է կազմել 12 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Արգենտինայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: