«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծում է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Եթե նա մնա նույն ֆիզիկական վիճակում, ապա նա դեռ երկար կխաղ: Նա շատ դինամիկ է, վնասվածքներ չի ստանում, շատ է մարզվում:
Միանշանակ կարծում եմ, որ նա դեռ մի քանի տարի կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով:
Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»: Կարծում եմ, որ նա պետք է ստանա այս մրցանակը, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում նա բոլորից կայուն է խաղացել», — մեջբերում է գերմանացի մասնագետին Abendzeitung-ը։